529.69
7.45
476.43
+15
Եղանակը Երևանում
Հայ

Պուտինը, Թրամփը և այլ պետությունների ղեկավարները շնորհավորել են Փաշինյանին ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ

13:28
21 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: Այդ մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասված է. «Գոհունակությամբ եմ ընդծում ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք էլ ավելի ամրապնդել երկկողմ կառուցողական համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում, ինչպես նաև ընդլայնել գործընկերային փոխգործակցությունը Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում: Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին, համահունչ է կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը»:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձում ողջունվում է երկու երկրների միջև սերտ համագործակցությունը և ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին միտված ՀՀ կառավարության հանձնառությունը։

«Մենք զորավիգ ենք իրավունքի գերակայությունը հարգող կոռուպցիայից զերծ ժողովրդավարական երկրում ապրելու հայ ժողովրդի ցանկությանը, որն արտահայտվեց անցած տարի Հայաստանով մեկ տեղի ունեցած խաղաղ գործողությունների ընթացքում։ Մենք ողջունում ենք Մինսկի խմբի գործընթացի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տևական լուծում գտնելու հարցում Ձեր անձնական ներգրավվածությունը», - նշվում է Դ. Թրամփի ուղերձում:

Նա հույս է հայտնել, որ մեր երկու երկրների միջև արդեն իսկ առկա գործընկերությունը առաջիկա տարիներին նոր թափ կստանա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի վարչապետ Լի Քեցիանը: Ուղերձում ասված է. «Վերջին տարիներին չին-հայկական բարեկամական համագործակցության հարաբերություններն անշեղորեն զարգանում են, պահպանվում են բարձր մակարդակի սերտ շփումներ և կապեր, ձեռքբերումներ արձանագրվում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակում։ Ընթացիկ տարվա մայիսին կայացած մեր հանդիպումը նոր թափ հաղորդեց երկկողմ հարաբերություններին և թույլ տվեց լայն փոխըմբռնում ձեռք բերել պրակտիկ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։ Պատրաստակամ եմ Ձեզ հետ միասնական ջանքեր գործադրել երկու երկրների փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով»:

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ բելառուսա-հայկական համագործակցությունը, որը հիմնված է մեր ժողովուրդների միջև փոխադարձ վստահության, հարգանքի և բարեկամության վրա, կշարունակի անշեղորեն զարգանալ և կատարելագործվել:

Նա մաղթել է Փաշինյանին քաջառողջություն, հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ եղբայրական Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն և բարեկեցություն:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նույնպես վստահություն է հայտնել, որ որ Թուրքմենստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են հավասարության, փոխադարձ ըմբռնման և վստահության վրա, կշարունակեն զարգանալ ի բարօրություն մեր ժողովուրդների:

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի ուղերձում նշվում է. «Իմ խորին վստահությունն եմ հայտնում, որ Ղրղզստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցությունը, հիմնված փոխադարձ վստահության և աջակցության վրա, կշարունակի զարգանալ ի շահ երկու ժողովուրդների բարգավաճման»:

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ոկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը: Նա համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները զգալի ներուժ ունեն փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար, մասնավորապես, առևտրատնտեսական ոլորտում:

«Այս համատեքստում կարևոր նշանակություն ունի հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության հարցերով համատեղ Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերականգնումը: Մաղթում եմ Ձեզ, հարգելի գործընկեր, քաջառողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ բարեփոխումների իրականացման գործում՝ ի շահ հայ ժողովրդի», - նշվում է ուղերձում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Ձեր անմիջական ղեկավարությամբ Հայաստանի կառավարությունը շարունակում է սոցիալ-տնտեսական համակարգի բարեփոխման և երկրի սոցիալական կյանքի բարելավման ուղղությամբ նպատակաուղղված և հետևողական աշխատանքը։ Ձեռնարկվող ջանքերի վերջնական նպատակն է ժողովրդի կենսամակարդակի նշանակալի բարձրացումը, քաղաքական կյանքի հետագա ժողովրդավարացումը, միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդումը», - նշվում է ուղերձում:

Ըստ Սեմերիկովի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում բարձր են գնահատում Փաշինյանի պատրաստակամությունը՝ աջակցելու ՀԱՊԿ-ի կատարելագործմանը, քննարկելու և լուծելու առկա կամ առաջացող խնդիրները դաշնակցային մթնոլորտում։-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
17 Հոկտեմբերի 2019
ՌԴ ԱԳՆ–ն հաստատել է, որ Ադրբեջանից ստացել է բողոքի նոտա Զատուլինի արցախյան այցի կապակցությամբ
ՌԴ ԱԳՆ–ն հաստատել է, որ Ադրբեջանից ստացել է բողոքի նոտա Զատուլինի արցախյան այցի կապակցությամբ:
19:46
17 Հոկտեմբերի 2019
Զախարովան մեկնաբանել է ՌԴ–ում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման հարցը
Զախարովան մեկնաբանել է ՌԴ–ում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման հարցը:
13:29
17 Հոկտեմբերի 2019
ՀՀ-ում հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ. ԶԼՄ-ները նշում են նաև Հրայր Թովմասյանի անունը
Հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ:
21:02
16 Հոկտեմբերի 2019
Ադրբեջանի և Թուրքիայի ռասիստական մոտեցումները կնպաստեն անկայունության խթանմանը տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Ալիևի և Էրդողանի հայտարարություններին
10:15
16 Հոկտեմբերի 2019
Փաշինյանի որոշմամբ` նախարարի տեղակալ է պաշտոնից ազատվել
Փաշինյանի որոշմամբ` նախարարի տեղակալ է պաշտոնից ազատվել:
15:26
15 Հոկտեմբերի 2019
Հայաստանը պետք է ակտիվ արձագանքի Թուրքիայի ներխուժմանը Սիրիա. փորձագետներ
Արաբագետ Արմեն Պետրոսյանը և թուրքագետ Հայկ Գաբրիելյանը մամուլի ասուլիս են տվել։
20:05
14 Հոկտեմբերի 2019
Երևանը կոչ է անում գործընկերներին` զերծ մնալ սպառազինությունների մրցավազքին նպաստող քայլերից. ԱԳՆ
Հայաստանը կոչ է անում բոլոր գործընկերներին զերծ մնալ սպառազինությունների մրցավազքին կամ տարածաշրջանում լարվածության աճին անուղղակիորեն նպաստող քայլերից։
18:33
14 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ-ն առաջարկեց Իլհամ Ալիևին վերանայել Ռամիլ Սաֆարովի հերոսացումը
Մինչև պատմության վերանայման հայտարարություն անելը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին չէր խանգարի վերանայել Ռամիլ Սաֆարովին հերոսացման մասին որոշումը:
14:04
13 Հոկտեմբերի 2019
Ֆրանսիան դադարեցնում է սպառազինության արտահանումը Թուրքիա
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Թուրքիային սպառազինության մատակարարման դադարեցման մասին
20:27
12 Հոկտեմբերի 2019
Մարուքյանը պատասխանել է «Коммерсант»-ին Փաշինյան-Ալիև դուելի մասին. «Իսկ մենք կհիշեցնենք…»
Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է «Коммерсантъ» պարբերականի խմբագրությանը
13:49
12 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ. «նրան մի խնդրանքով էի դիմել, որը կարեւոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության տեսակետից»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
19:51
11 Հոկտեմբերի 2019
Թուրքագետը նշել է, թե ինչ նպատակներ է հետապնդում Թուրքիան` ներխուժելով Սիրիա և ինչ վտանգներ կան հայերի համար (ՎԻԴԵՈ)
Թուրքագետը նշել է, թե ինչ նպատակներ է հետապնդում Թուրքիան` ներխուժելով Սիրիա և ինչ վտանգներ կան հայերի համար: