ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները չեն որոշել դեռ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերն այն մասին, որ այդ պաշտոնը ստանձնելու է Բելառուսի ներկայացուցիչը:
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում նախօրեին անցկացված ԵՏՄ գագաթնաժողովի կուլուարներում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ որոշում է ընդունվել` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել Բելառուսի ներկայացուցչուն: Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հերքել է Լուկաշենկոյի հայտարարությունը:
Загружается новость ... "Лево"
«Ոչ, հարցը չի լուծվել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը` հավելելով, որ որ այդ թեման արծարծվել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ տեղի են ունեցել ԵՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դա նորմալ է՝ ցանկացած երկրի ղեկավար կարող է բարձրացնել այն հարցերը, որոնք անհրաժեշտ է համարում»,- ասել է նա: Սակայն, ըստ նրա, բանակցություններում մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների ոչ բոոր ղեկավարները: Այդ թեմայով բանակցությունները շարունակվել են ավելի ուշ` ԱՊՀ գագաթնաժողովում:
«Աշխատանքը այդ ուղղությամբ կշարունակվի», - եզրափակեց Պեսկովը:-0-