Փաշինյանը որևէ մեկին չի նախատել․ Գաբրիելյանը՝ Անդրանիկ Քոչարյանին նախատելու մասին

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քննարկում դրա մասին չի եղել, մենք այլ հարցով ենք հավաքված եղել՝ ներկուսակցական, նախաձեռնության հետ կապված։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի վերջին նիստի ընթացքում իր, Հրաչյա Հակոբյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև հնարավոր խնդիրներին։
Պատգամավորը հերքեց խնդիրների մասին լուրերը՝ նշելով, որ նիստին ներկա են եղել նաև այլ պատգամավորներ։
Հարցը, արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատել է Անդրանիկ Քոչարյանին, Գաբրիելյանը կրկին հերքեց՝ նշելով, որ նման բան չի եղել։
«Չգիտեմ՝ որտեղից ձեզ նման ինֆորմացիա։ Նիկոլ Փաշինյանը որևէ մեկին չի նախատել։ Առնվազն այս 6 տարվա գործունեության ընթացքում ես չեմ տեսել նման բան»,-ասաց նա։
Գաբրիելյանի խոսքով՝ նա 2018 թվականից սկսած գործընկերային հարաբերությունների մեջ է կուսակիցների հետ։
«Ես չունեմ որևէ կոնֆլիկտ թե պարոն Քոչարյանի, թե «Քաղաքացիական պայմնագրի» որևէ անդամ իհետ, երբևէ չեմ էլ ունեցել»,-նշեց նա։