Փաշինյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը անդրադարձել են խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

12.12.2024, 16:27
   Փաշինյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Փաշինյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը անդրադարձել են խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին: