Մոսկվայի ընկերը, ինձ թվում է, «Կարլսոնի» պես մի բան է, գոյություն չունի. Սիմոնյանը՝ Աղազարյանի ընկերոջ մասին

03.12.2024, 13:19
Ալեն Սիմոնյանը պատմեց նաև իր և Հովիկ Աղազարյանի միջև կայացած զրույցից մանրամասներ
Մոսկվայի ընկերը, ինձ թվում է, «Կարլսոնի» պես մի բան է, գոյություն չունի. Սիմոնյանը՝ Աղազարյանի ընկերոջ մասին

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Պարոն Աղազարյանը, եթե իրեն դնում է թիմից դուրս, իսկ դա այդպես է, որովհետև իրավիճակը կիսում են 90 տոկոսից ավելին, ինքը թիմի հետ ճանապարհ չունի շարունակելու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանը նշեց՝ ցավում է, որ պատգամավորները չեն հասկացել, որ մանդատն իրենց քրեական գործից չի փրկելու։

«Եթե ԱԺ պատգամավորներից որևէ մեկի վրա քրեական գործ, ուզում ես մանդատդ դիր, երկու հատ սարքիր, խմբակցություն ունեցիր, չի օգնելու։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ կարող է մի ձեռքով թել վերցնի մեկից և ասի՝ մանդատ ունեմ, դա ինձ փրկում է, ապա իրենք չեն հասկանում, թե որտեղ են գտնվում»,-ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով իր և Հովիկ Աղազարյանի միջև կայացած զրույցին, ԱԺ նախագահը նշեց, որ խոսել են իրենցից, անձնական կյանքից։

Սիմոնյանը նաև անդրադարձավ պատգմավորի ընկերոջը, ով օգնել է Աղազարյանին մանդատը վայր չդնելու որոշման կայացման հարցում։

«Մոսկվայի ընկերը, ինձ թվում է, «Կարլսոնի» պես մի բան է, գոյություն չունի»,-նշեց նա։