630.16
7.24
518.61
+27
Եղանակը Երևանում
Հայ

Մենք պետք է հաղթենք. ՀՀ նախագահը ԱՄՆ Սենատում

14:24
27 Հունիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի Արմենիա/. Եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը:, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպված հանդիսավոր արարողությունը եզրափակել է ԱՄՆ Արևելյան ափին կազմակերպված՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շարքը:

«Միջոցառմանը Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է Հայաստանի առաջին հանրապետության դերին ու նշանակությանը, կարևորել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձեւավորված բարեկամական հարաբերություններն ու դրանց խորացման անհրաժեշտությունը, խոսել հզոր ու զարգացած երկիր ունենալու մասին, որով աշխարհի բոլոր հայերն իրենց հպարտ կզգան», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Մեր այսօրվա ուղերձը հստակ է: Մենք պետք է հաղթենք: Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլև նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի, որով բոլորս հպարտ կլինենք ու աշխարհում մեզ հպարտ կզգանք, որ հայ ենք»,-մասնավորապես նշել է նախագահը:

Ընդունելությանը մասնակցել են ամերիկահայ համայնքի` ԱՄՆ տարբեր ծայրերից ժամանած մի քանի հարյուր անդամներ, ԱՄՆ Կոնգրեսի ու Սենատի անդամներ, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:06
10 Հունիսի 2021
Էրդողանը բանակցություններ կանցկացնի Ալիևի հետ Շուշիում
Էրդողանը բանակցություններ կանցկացնի Ալիևի հետ Շուշիում
13:25
01 Հունիսի 2021
Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դուրս բերել զորքերը
Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դուրս բերել զորքերը
13:40
31 Մայիսի 2021
Մհեր Գրիգորյան. տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առավել տեսանելի են ԽՍՀՄ ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների վերականգնման հնարավորությունները
Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առավել տեսանելի են ԽՍՀՄ ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման հնարավորությունները
12:01
28 Մայիսի 2021
ԱՄՆ–ն կոչով դիմել է Երևանին և Բաքվին
ԱՄՆ–ն կոչով դիմել է Երևանին և Բաքվին
12:12
24 Մայիսի 2021
ՌԴ ԱԳՆ. ՀԱՊԿ–ի դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում` Ադրբեջանի համար
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ–ի դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում` Ադրբեջանի համար
14:27
23 Մայիսի 2021
Բացահայտվել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարը հրամայել է խոցել ռուսական կործանիչը
Բացահայտվել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարը հրամայել է խոցել ռուսական կործանիչը
18:23
21 Մայիսի 2021
Պեսկովը մեկնաբանել է հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին գաղտնազերծված աղմկահարույց փաստաթուղթը
Պեսկովը մեկնաբանել է հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին գաղտնազերծված աղմկահարույց փաստաթուղթը
22:18
18 Մայիսի 2021
«Մենք կհաղթենք, Հայաստանը կհաղթի». Tigran Arzakantsyan Foundation–ն ու Դեմկուսը միասին կմասնակցեն ընտրություններին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Tigran Arzakantsyan Foundation–ն  ու Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը երեքշաբթի Համագործակցության հուշագիր ստորագրեցին.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:36
17 Մայիսի 2021
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը բերման է ենթարկվել. ոստիկանությունից հայտնել են պատճառը.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը բերման է ենթարկվել. ոստիկանությունից հայտնել են պատճառը.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
16:01
11 Մայիսի 2021
«Մենք ձեզ շա՞տ ենք խանգարում». Լավրովը Բաքվում բարկացել է օպերատորների վրա (ՎԻԴԵՈ)
«Մենք ձեզ շա՞տ ենք խանգարում». Բաքվում օպերատորները բարկացրել են Լավրովին.ՎԻԴԵՈ
13:27
11 Մայիսի 2021
Ալիևը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի հարցում առաջխաղացումների մասին
Ալիևը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի հարցում առաջխաղացումների մասին
10:49
06 Մայիսի 2021
Մեկնարկել է Այվազյանի ու Լավրովի առանձնազրույցը (ՖՈՏՈ)
Մեկնարկել է Այվազյանի ու Լավրովի առանձնազրույցը.ՖՈՏՈ