Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը

20.02.2017, 21:36
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով ՌԴ ԱԳՆ–ին։

«Խորը ցավակցություն ենք հայտնում Վիտալի Չուրկինի հարազատներին և մտերիմներին», – նշվում է ՌԴ ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։

Չուրկինը ծնվել է 1952 թ.–ին Մոսկվայում։ 1974 թ.–ին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Պատմական գիտությունների թեկնածու է։

Դիվանագիտական աշխատանքով է զբաղվել 1974 թ.–ից։1990–1992 թթ.–ին զբաղեցրել է ԽՍՀՄ/ՌԴ ԱԳՆ–ի տեղեկատվության վարչության պետի պաշտոնը։

1992–1994 թթ.–ին եղել է ՌԴ փոխարտգործնախարարը։ 1994–1998 թ.–ին զբաղեցրել է Բելգիայի Թագավորությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ 1998–2003 թթ.–ին`Կանադայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։

2006–2006 թթ.–ին Չուրկինը զբաղեցրել է հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոնը։

2006 թ.–ի ապրիլի 8–ից եղել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչն ու ՄԱԿ–ի ԱԽ–ում ՌԴ ներկայացուցիչը։–0–