ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Որոշակի լարվածություն է առաջացել Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, գրում է «Հրապարակը»:
«Ինչպես Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, այնպես էլ Սամվել Կարապետյանի սրտով չի եղել վերջինիս մուտքը քաղաքականություն, ինչն էլ իր հերթին առիթ դարձավ, որ Սամվել Կարապետյանն «արագացված ռեժիմով» հայտարարի իրենց կողմից Հայաստանում, այդ թվում հատկապես Լոռիում, կատարվելիք բավականին լուրջ ներդրումների մասին», – նշում են հոդվածի հեղինակները։
ՀՀ նախագահ. «Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը»>>
Թերթի լավատեղյակ աղբյուրը, պատասխանելով այդ ներդրումների ժամկետների մասին հարցին, նշել է, որ «արդեն մարտ ամսից»։
Ի դեպ, թերթի զրուցակիցը չի բացառել նաև, որ այս գործընթացների «արդյունքում» ապագա ԱԺ նախագահի պաշտոնի ռեալ հավակնորդներից մեկը դառնա «Տաշիր» ընկերության սեփականատեր Կարեն Կարապետյանը։
«Կունենանք երկու Կարեն Կարապետյան` մեկը` վարչապետ, մյուսը` ԱԺ նախագահ»,- կատակել է թերթի զրուցակիցը։–0–