ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը ինքնահաստատվում է երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջոցով, «Свободная пресса»–ին հարցազրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը։
«Փաստացի, իհարկե, Փաշինյանը կարող է բացատրել դա իր որոշ նախընտրական պարտավորությունների կատարմամբ։ Սակայն նա խախտում է օրենքը։ Եվ դա ստեղծում է որոշակի նախադեպ։ Քանի որ, ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, չէր կարելի կալանավորել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այդ գործողությունները հակասում են նաև մի շարք այլ հայկական օրենքների, մասնավորապես, 2012 թ.–ի արտակարգ դրության մասին օրենքի, որը, նշեմ, աջակցություն էր ստացել Եվրոպայի կողմից», – ասել է նա։
Եվսեևը նշել է, որ դիմելով նման քայլերի, փորձելով ավելի ուժեղ կերպով վերցնել իշխանությունն իր ձեռքը, Փաշինյանը միայն քայքայում է երկրի ներքին իրավիճակը, քանի որ ոչ միայն Հանրապետական կուսակցության, այլ նաև «Դաշնակցության» ներկայացուցիչները չեն ընդունում նման գործողությունները։
Загружается новость ... "Лево"
«Ոչ մեկ դեմ չէ կարգ ու կանոն հաստատելուն, սակայն դա պետք է իրականացնել օրենքի շրջանակում։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի կալանքին, ապա դա նոնսենս է։ Քանի որ, եթե գոյություն ունեն նմանատիպ նկրտումներ, ապա պետք էր համաձայնեցնել այն Ռուսաստանի Դաշնության հետ։ Իսկ մենք նույնիսկ չգիտենք, թե որքանով են այդ նկրտումները հիմնավորված։ Իրավիճակի զարգացումն ընթանում է սկանդալային սցենարով», – հայտարարել է նա։
Նա նաև կոչ արեց հիշել, որ ՀԱՊԿ մի քանի անդամ պետություններ դեմ էին Հայաստանի ներկայացուցչի նշանակմանն այդ պաշտոնում։
«Խաչատուրովին նշանակեցին միայն 2017 թ.–ին մեծ դժվարությամբ։ Ու հիմա Հայաստանի իշխանությունները, փաստացի, մեղադրում են նրան պետական հեղաշրջման մեջ։ Սակայն Խաչատուրովն այն ժամանակ միայն հետևել է բարձրագույն հրամանատարության հրամանին։ Այսինքն կատարել է իր պարտականությունները...Նմանատիպ գործողությունները` միակողմանի, ոչ միշտ մոտիվացված, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությանը, առաջացնում են, առնվազն, Ռուսաստանի ափսոսանքը», – նշեց նա։
Միաժամանակ Եվսեևը նշեց, որ պետք է չէ մտահոգվել ՀԱՊԿ–ի ապագայի համար։
«Թող Հայաստանն ավելի շատ իր ու իր անվտանգության մասին մտածի։ Նմանատիպ գործողությունները, մեղմ ասաց, առաջացնում են մեր զարմանքը։ Քանի որ այդ իշխանությունները ղեկավարում են Հայաստանում ընդամենը մի քանի ամիս, սակայք հասցրել են այնքան բան դիզել, որ ինձ մոտ, օրինակ, հարց է առաջանում. Նրանք հասկանո՞ւմ են, թե ինչ իրավիճակում են գտնվում», – հայտարարել է նա։–0–