Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում

03.05.2017, 11:26
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից և կվերցնի ԱԺ մանդատը և, անխոս, կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը, գրում է «Ժամանակը»։

«Թեև նրա անունը շրջանառվում է նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար: Երեկ, երբ Արփինե Հովհաննիսյանի ԱԺ գնալը վերջնականապես հստակեցվեց, ակտիվացան քննարկումները, թե ով է լինելու արդարադատության նոր նախարարը», – նշում են հոդվածի հեղինակները։

Շրջանառվող անունները դեռ շատ չեն: Ամենահավանականը ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Գևորգ Կոստանյանն է, գրում է թերթը։–0–