628.99
6.86
522.24
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը բռնություն է կիրառել և խոշտանգել է հայ ռազմագերիներին. Human Rights Watch

16:43
19 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական ուժերը բռնության են ենթարկել 2020 թվականի ղարաբաղյան ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ հայտնված հայ ռազմագերիներին՝ նրանց խոշտանգումների ենթարկելով ինչպես գերեվարելու պահին, այնպես էլ տեղափոխելիս կամ քննչական մեկուսարաններում պահելիս։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության հայտարարության մեջ:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։ Ադրբեջանը նաև պետք է անհապաղ ազատ արձակի մնացած բոլոր ռազմագերիներին և կալանավորված քաղաքացիական անձանց ու տեղեկություններ հաղորդի այն զինծառայողների և քաղաքացիական անձանց գտնվելու վայրի մասին, որոնց կարգավիճակն անհայտ է, սակայն վերջին անգամ նրանց տեսել են ադրբեջանական կալանքի տակ»,- ասվում է կառույցի հայտարարության մեջ։

Human Rights Watch-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնը նշել է. «Ձերբակալված հայ զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում և խոշտանգումները նողկալի են և համարվում են պատերազմական հանցագործություն»: Նա ընդգծել է, որ նմանօրինակ պատերազմական հանցանքները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն:

Կազմակերպությունը զրուցել է նաև 4 նախկին ռազմագերիների հետ, որոնք մանրամասն նկարագրել են իրենց և այլ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումները։ Նրանք բոլորը պատմել են երկար և պարբերաբար ծեծի ենթարկվելու մասին: Նրանցից մեկը հայտնել էր, որ իրեն խոշտանգել են սուր մետաղական ձողի օգնությամբ, մյուսը պատմել էր իրենց էլեկտրահարելու դեպքերի մասին, իսկ մեկ այլ նախկին ռազմագերի տեղեկացրել էր, որ անընդհատ վառվող ծխախոտով այրվածքներ են հասցրել: Տղամարդկանց պահել են նվաստացուցիչ պայմաններում, հատկապես առաջին օրերին շատ քիչ ջուր ու ուտելիք են տվել:

«Բռնությունների և խոշտանգումների վերաբերյալ տեղեկությունները մտահոգություն են առաջացնում, որ դեռևս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները նոր խոշտանգումների ենթարկվելու վտանգի տակ են: Ադրբեջանի իշխանությունները պետք է վստահեցնեն, որ հայ ռազմագերիներն ու մյուս կալանավորվածները, ովքեր դեռևս անազատության մեջ են, ունեն այն պաշտպանությունը, որը ենթադրում են միջազգային մարդու իրավունքներն ու հումանիտար օրենքը, որոնք ենթադրում են խոշտանգումների ու բռնությունների բացառում»,- նշել է Human Rights Watch-ը:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:46
22 Ապրիլի 2021
Զախարովան մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը ուժի կիրառմամբ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը ուժի կիրառմամբ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
11:41
22 Ապրիլի 2021
«Ազատագրում» շարժման ակտիվիստներն իրենց կապել են կառավարության շենքի դարպասներին, ոստիկանությունը «բոլգարկա» է կիրառել
«Ազատագրում» շարժման ակտիվիստներն իրենց կապել են կառավարության շենքի դարպասներին, ոստիկանությունը «բոլգարկա» է կիրառել
17:53
16 Ապրիլի 2021
Փոխվարչապետն անդրադարձել է ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցին
Փոխվարչապետն անդրադարձել է ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցին
18:59
14 Ապրիլի 2021
Լենա Նազարյանը փախավ լրագրողներից` չպատասխանելով այն հարցին, թե ինչու էին ծափահարում Փաշինյանին (ՎԻԴԵՈ)
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը փախավ լրագրողներից` չպատասխանելով այն հարցին, թե ինչու էին ծափահարում Փաշինյանին. ՎԻԴԵՈ
17:35
13 Ապրիլի 2021
Համաշխարհային ԶԼՄ–ները շոկի մեջ են. հայտնի լրագրողները Ալիևին համեմատել են Հիտլերի և Հուսեյնի հետ
inՀամաշխարհային ԶԼՄ–ները շոկի մեջ են. հայտնի լրագրողները Ալիևին համեմատել են Հիտլերի և Հուսեյնի հետ
12:18
13 Ապրիլի 2021
Բաքվում արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՄԻՊ (ՖՈՏՈ)
«Պուրակում» հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում. ՖՈՏՈ
23:08
09 Ապրիլի 2021
Պուտինն ու Էրդողանը կողմ են արտահայտվել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնմանը
Պուտինը տեղեկացրել է Թուրքիայի նախագահին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ վերջերս տեղի ունեցած շփումների արդյունքների մասին
19:50
06 Ապրիլի 2021
Նրանք բավականին հաճախ շփվում են». Կրեմլը հաստատել է Քոչարյանի հետ Պուտինի զրույցի փաստը
Նրանք բավականին հաճախ շփվում են». Կրեմլը հաստատել է Քոչարյանի հետ Պուտինի զրույցի փաստը
13:58
06 Ապրիլի 2021
Փաշինյանը նշել է պայմանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար
Նիկոլ Փաշինյանը նշել է պայմանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար
18:07
31 Մարտի 2021
ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի մասնակցությունն Արցախյան պատերազմում
ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի մասնակցությունն Արցախյան պատերազմում և նշել է անօրինական մահապատիժների փաստը
10:15
28 Մարտի 2021
ԱԽ քարտուղարը` Թուրքիայի և սահմանների բացման հնարավորությունների մասին (ՎԻԴԵՈ)
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին և սահմանների բացման հնարավորություններին. ՎԻԴԵՈ
17:13
25 Մարտի 2021
Արցախի նախագահը Երևանում հանդիպել է Փաշինյանին. ի՞նչ են քննարկել (ՎԻԴԵՈ)
Արցախի նախագահը Երևանում հանդիպել է Փաշինյանին. ի՞նչ են քննարկել. ՎԻԴԵՈ