437.67
4.35
404.35
-3
Եղանակը Երևանում
Հայ

Հրայր Թովմասյանը կհարցաքննվի ՀՔԾ-ի կողմից

22:22
26 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ,26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կհարցաքննվի ՀՔԾ քննիչի կողմից, «Նովոստի-Արմենիայի» հետ զրույցում հայտնեց Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

ԶԼՄ-ների հաղորդմամբ, ՀՔԾ աշխատակիցները հինգշաբթի այցելել են Սահմանադրական դատարան: «Նովոստի-Արմենիայի» հետ զրույցում ՀՔԾ-ն հաստատեց այդ տեղեկությունը, սակայն չմանրամասնեց, թե ինչն է եղել այցի պատճառը:

«Թովմասյանին ծանուցագիր է ներկայացվել՝ ՀՔԾ-ի կողմից հարցաքննության վերաբերյալ: Թե որ քրեական գործի շրջանակում է հարցաքննություն կատարվելու,տեղեկություն չունենք: Նույնպես պարզ չեն Սահմանադրական դատարանի շենք ՀՔԾ աշխատակիցների այցի պատճառները»,- նշեց Մակինյանը:

Հոկտեմբերի 4–ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը: Սակայն հոկտեմբերի 14-ին, Սահմանադրական դատարանն աշխատանքային կարգով որոշեց մերժել Ազգային ժողովի` դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը: Նախապատրաստած նյութերի հիման վրա որոշում է ընդունվել քրեական գործ հարուցել Հայաստանի ՔՕ 300–րդ հդովածի 1–ին մասով (Պետական իշխանությունը յուրացնելը)։

Հոկտեմբերի 17–ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել «Իշխանությունը յուրացնելը» հոդվածով պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարության հիման վրա։ Պատգամավորի կարծիքով, Թովմասյանն օրենքի խախտմամբ է ընտրվել ՍԴ դատավոր։ Նախապատրաստած նյութերի հիման վրա որոշում է ընդունվել քրեական գործ հարուցել Հայաստանի ՔՕ 300–րդ հդովածի 1–ին մասով (Պետական իշխանությունը յուրացնելը)։

Հրայր Թովմասյանը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը 2010-ից 2015 թվականները, իսկ 2018 թ.-ի գարնանն ընտրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
10:22
15 Փետրվարի 2024
Որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին․ Փաշինյանի մամուլի քարտուղարը՝ Ալիևին
Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է Ալիևի սպառնալիքներին