ՀՐԱՏԱՊ. Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
24.11.2017,
19:15
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 5–րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կողմերը նախաստորագրել են դեռ 2017 թ.–ի մարտի 21–ին։
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար, որը հիմնված է ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա։–0–