Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարի հավանական թեկնածուի անունը

17.01.2018, 10:39
Մամուլը հեղեղված է ապրիլին ընդառաջ կադրային փոփոխությունների մասին լուրերով:
Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարի հավանական թեկնածուի անունը

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մամուլը հեղեղված է ապրիլին ընդառաջ կադրային փոփոխությունների մասին լուրերով: Սա­կայն դրանց մի մասն արհեստածին են՝ հավակնորդների կողմից դաշտ նետված, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Մասնավորապես, վերջերս գրում են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնանկ անելու կամ ար­տաքին գործերի նախարարություն տեղափոխելու մասին», – նշում են հոդվածի հեղինակները։

Մինչդեռ իշխանական աղբյուրները հերքում են դա:

«Այս պահին Վիգեն Սարգսյանին ՊՆ-ից ԱԳՆ տեղափոխելու ծրագիր չկա, ինչպես չկա Նալբանդյանին ԱԳՆ-ից հանելու ծրագիր, գոնե մինչև տարեվերջ՝ Ֆրանկոֆոնիայի համաժողովի ավարտը: Իսկ երբ կգա Նալբանդյանին հրաժեշտ տալու և իր նախկին տեղը՝ Ֆրանսիա ՀՀ դես­պան ուղարկելու ժամանակը, ԱԳՆ-ում հայտնվե­լու ամենահավանական թեկնածուն համարվում է Արմեն Աշոտյանը, որը ԿԳ նախարարի պաշտոնից հետո ԱԺ-ում սկսել է գնահատել գործադիրի առավելությունները և չի հրաժարվի այդ պաշտոնից»,-գրում է թերթը:–0–