ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է այսօր Թուրքիայում կատարված ահաբեկչությունը

23.10.2024, 20:58
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այսօր Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է այսօր Թուրքիայում կատարված ահաբեկչությունը

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ԱԳՆ-ն X-ի էջում դատապարտել է այսօր Թուրքիայում կատարված ահաբեկչությունը:

«Անկարայում այսօր տեղի ունեցած հարձակումը ցույց տվեց, որ ահաբեկչությունն ու անմեղ մարդկանց վնասելն արդարացում չունեն։ Հայաստանը, ինչպես բազմիցս ասվել է, դեմ է ահաբեկչության ցանկացած ձևի ու բռնության նմանատիպ գործողություններին»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ թուրքական ավիաարտադրող «Tusaş» ընկերությունում այսօր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով կան տասնյակ վիրավորներ և զոհեր։