Հայտնի է Փաշինյանի պետերբուրգյան այցի օրակարգը
05.06.2019,
15:16
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Վարչապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես կգա ելույթով:
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում են վարչապետի այլ հանդիպումներ երկրների առաջնորդների, կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես կգա մամուլի ասուլիսով:-0-

