Հայտնի է 2018 թ.–ին ՀՀ նախագահի թեկնածուն

07.06.2017, 11:38
ՀՀ իշխանությունները թեկնածու են գտել ՀՀ նախագահի պաշտոնում 2018 թ.–ին:
Հայտնի է 2018 թ.–ին ՀՀ նախագահի թեկնածուն
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ իշխանությունները թեկնածու են գտել ՀՀ նախագահի պաշտոնում 2018 թ.–ին, գրում է «Ժամանակը»։

Հայաստանում ընդունված Սահմանադրական փոփոխություններից հետո երկիրն անցնում է խորհրդարանական իշխանավարման, սակայն գործող նախագահ Սերժ Սարգսյանը կպահպանի իր լիազորությունները մինչև ժամկետի ավարտը (2018 թ.)։

2018 թ.–ին նոր նախագահին կընտրի հայկական խորհրդարանը։

Загружается новость ... "Лево"

Թերթի փոխանցմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քննարկում է 2018 թ.–ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին ՀՀ նախագահ դարձնելու տարբերակը։

«Հարությունյանը 2004 և 2008 թթ.–ին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների համար անուրանալի ծառայություն է մատուցել։ Բացի այդ, «Հայաստան» հիմնադրամում մեծ ավանդ ունի։ Սփյուռքի գրեթե բոլոր շրջանակներում համարվում է չվարկաբեկված կամ քիչ վարկաբեկված հայաստանցի պաշտոնյա», – նշում են հոդվածի հեղինակները։

Հետևաբար, ինչպես նշվում է հոդվածում, հաջորդ տարի, երբ լրանում է Գագիկ Հարությունյանի 70–ամյակը, և նա պետք է թողնի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանն առաջարկելու է նրան ստանձնել ՀՀ նախագահի պաշտոնը։

«Կարծես` Գագիկ Հարությունյանը միակ անձն է, որին ԱԺ–ն առանց որևէ խնդրի կընտրի այդ պաշտոնում», – նշվում է հոդվածում։–0–