Հայաստանը կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը
15:24
27 Օգոստոսի 2019
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը մասնակցելու համար: Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Հայ զինծառայողները կմասնակցեն ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն անցկացվող մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:-0-
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին