Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կարճ զրույց են ունեցել
29.11.2024,
16:09
Կադրերը հայտնվել են ԱՊՀ տնտեսական խորհրդի 104-րդ նիստի ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Յակուբ Էյուբովը կարճ զրույց են ունեցել։
Դատելով սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութից՝ նրանք մի քանի րոպե զրուցել են այսօր Մոսկվայում կայացած ԱՊՀ տնտեսական խորհրդի 104-րդ նիստի շրջանակում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։