Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովն ու Սեյրան Օհանյանը հարկադրաբար կներկայացվեն դատարան
15.11.2024,
14:42
Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը բերման կենթարկվեն
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Մարտի 1»-ի գործով նիստը: Գործով անցնող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը դատարան չէին ներկայացել:
Փաստաբաններն առարկեցին միջնորդության դեմ, պնդելով՝ պաշտպանյալները մեղադրյալի կարգավիճակ չունեն, հետևաբար պարտավոր չեն ներկայանալ դատարանЖ
Դատարանը որոշեց քրեական գործով մեղադրյալներ՝ Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին հարկադրաբար ներկայացնել ՀՀ Հակակոռուպցիոն դատարան կայանալիք հերթական նիստին նրանց մասնակցությունն ապահովելու համար: