Ղարաբաղն անկա՞խ չի, Ադրբեջա՞ն չի, Հայաստա՞ն չի, բա ի՞նչ է. Փաշինյան

03.12.2024, 12:14
Փաշինյանն ԱԺ ամբիոնից հարց բարձրացրեց՝ «Ղարաբաղն ի՞նչ է», ինչպես նաև «հիշեց» Սերժ Սարգսյանին
Ղարաբաղն անկա՞խ չի, Ադրբեջա՞ն չի, Հայաստա՞ն չի, բա ի՞նչ է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Ընդդիմությունը ժամանակ առ ժամանակ վերադառնում է իմ հայտնի արտահայտությանը՝ «Արցախը Հայաստան է և վերջ» ու անընդհատ հարթակ են բերում. այսօր պիտի դրան անդրադառնամ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց 2016-18թթ՝ հարց բարձրացնելով՝ «Ղարաբաղն ի՞նչ է»։

«Ղարաբաղն անկախ պետությու՞ն է, չէ, որովհետև անկախ պետությունն ունի իր ատրիբուտները... Ղարաբաղն Ադրբեջա՞ն է, չէ, որովհետև ով ասեց, որ Ղարաբաղն Ադրբեջան է, պարզ է, թե ինչ արձագանք կլիներ, Ղարաբաղը Հայաստա՞ն է, չէ, Հայաստան չի։ Լավ, ժողովուրդ, Ղարաբաղն անկախ չի, Ադրբեջան չի, Հայաստան չի, ի՞նչ է։ Ինչով է սա կարևոր. հարգելի գործընկերներ, որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, 9 ամիս անց՝ պետք է որևէ բան տեղի ունենա, պետք է կամ ծնվի երեխան կամ չծնվի, կամ կեսարյան հատումով կամ բնական ճանապարհով»,-նման օրինակ բերեց Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրեց՝ տասնյակ անգամ նույն ամբիոնից Սերժ Սարգսյանի ապրիլյան խոսքերն է մեջբերել։

«Այս հղիությունը պետք է 9 ամսով երկարացնենք, դա աբսուրդ մոտեցում է, այնուամենայնիվ, շատ կարևոր է արձանագրել մի հարցի. տեղի ունեցածն ինչ է և ինչ է նշանակում, ինչքանով է ճիշտ և ինչքանով սխալ»,-նշեց նա։