568.62
6.36
485.42
+27
Եղանակը Երևանում
Հայ

Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՔԾ. ԶԼՄ

11:14
27 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը

«Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ ի պատասխան Կոստանյանը հայտնել է, որ գտնվում է արտերկրում եւ կվերադառնա 15-20 օրվա ընթացքում», - գրում է թերթը:

Հարցին, թե Կոստանյանը ի՞նչ կարգավիճակով է կանչվել ՀՔԾ, Մարինա Օհանջանյանն ասաց, որ այդ մասով տեղեկատվություն չի կարող փոխանցել:

Նշվում է, որ երեկ ՀՔԾ-ն ծավալուն հաղորդագրություն էր տարածել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ, որտեղ նշվում է նաև Կոստանյանի և նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի անունները:

Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, 2008 թվականի հուլիսի 2-ից հետո ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը մարտի 1-ին և 2-ին՝ Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, զինված ուժերի ապօրինի մասնակցության պարտակումը կազմակերպելու համար ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին հանձնարարություն են տվել զինված ուժերի ներգրավվածությունը հերքելու, զրուցել ենթակա անձնակազմի հետ՝ հրահանգավորելով նրանց ապագայում քրեական գործով տալ այնպիսի ցուցմունքներ, որոնցով հնարավոր լինի հերքել զինված ուժերի ներգրավվածությունը հիշյալ դեպքերին:

«Գևորգ Կոստանյանն այսօր մի քանի լրատվամիջոցներով հայտարարություն է տարածել՝ նշելով մասնավորապես հետևյալը. «Մամուլում հրապարակված նյութից պարզ է դառնում, որ ես և Գևորգ Մհերյանը մեղադրվում ենք ոստիկանության պետին ինչ-որ ցուցումներ ու հանձնարարականներ տալու մեջ, ինչը, ի դեպ, բացարձակ հերքում է հենց այդ մտացածին ցուցումների և հանձնարարականների հասցեատեր Ալիկ Սարգսյանը: Միայն այսքանը բավարար է արձանագրելու, որ իմ և Գևորգ Մհերյանի անվան հետ կապվող մեղադրանքներում առողջ բանականությունից բացի բացակայում է նաև որևէ իրավական հիմք», - նշում է թերթը:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:05
23 Սեպտեմբերի 2020
Ամերիաբանկի հաճախորդների համար նոր հնարավորություն հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով
Ամերիաբանկի հաճախորդների համար նոր հնարավորություն հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով
17:22
22 Սեպտեմբերի 2020
Դատարանը բավարարեց Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը
Դատարանը բավարարեց Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը
12:23
22 Սեպտեմբերի 2020
«Իմ քայլի» շատ պատգամավորներ պատրաստվում են մանդատը վա՞յր դնել. իշխող խմբակցության պատգամավորը մեկնաբանում է
«Իմ քայլի» շատ պատգամավորներ պատրաստվում են մանդատը վա՞յր դնել. իշխող խմբակցության պատգամավորը մեկնաբանում է
14:55
21 Սեպտեմբերի 2020
Մարտահրավերները մեկ անգամ ևս վերահաստատում են մեր գործընկերության կարևորությունը. Թրամփը շնորհավորել է ՀՀ-ին Անկախության տոնի առթիվ
Այսօրվա մարտահրավերները մեկ անգամ ևս վերահաստատում են մեր գործընկերության կարևորությունը. Թրամփը շնորհավորել է ՀՀ-ին Անկախության տոնի առթիվ
16:10
20 Սեպտեմբերի 2020
Երբ Փաշինյանը Ծառուկյանի հետ հուշագիր էր կնքում, բռնաբարության դեպքն ընդունելի՞ էր. Տիգրան Քոչարյան
Երբ Փաշինյանը Ծառուկյանի հետ հուշագիր էր կնքում, բռնաբարության դեպքն ընդունելի՞ էր. մեդիափորձագետ
19:08
19 Սեպտեմբերի 2020
Իշխանությունը նստել է ժողովրդի գլխին և հանգիստ խղճով ավերում է կայացած ինստիտուտները. Մարգարիտ Եսայան (ՎԻԴԵՈ)
Իշխանությունը նստել է ժողովրդի գլխին և հանգիստ խղճով ավերում է կայացած ինստիտուտները. Մարգարիտ Եսայան. ՎԻԴԵՈ
16:05
18 Սեպտեմբերի 2020
Այս հեղափոխությունն արդեն մտել է դիկտատուրայի կայացման փուլ. Լարիսա Ալավերդյան (ՎԻԴԵՈ)
Այս հեղափոխությունն արդեն մտել է դիկտատուրայի կայացման փուլ. Լարիսա Ալավերդյան. ՎԻԴԵՈ
13:07
18 Սեպտեմբերի 2020
7 պատգամավոր պետք է վայր դնի մանդատը. Արարատ Միրզոյանը սուրհանդակ է ուղարկել Գագիկ Ծառուկյանի մոտ․ ԶԼՄ
7 պատգամավոր պետք է վայր դնի մանդատը. Արարատ Միրզոյանը սուրհանդակ է ուղարկել Գագիկ Ծառուկյանի մոտ․ ԶԼՄ
11:08
17 Սեպտեմբերի 2020
Ընդդիմությունը պարտվեց. ԱԺ–ն դեմ քվեարկեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկության հարցին (ՎԻԴԵՈ)
Ընդդիմությունը պարտվեց. ԱԺ–ն դեմ քվեարկեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկության հարցին. ՎԻԴԵՈ
10:13
17 Սեպտեմբերի 2020
«Իմ քայլի» մի քանի պատգամավորներ նոր պաշտոններ կստանան, ինչ անուններ են շրջանառվում. ԶԼՄ
«Իմ քայլի» մի քանի պատգամավորներ նոր պաշտոններ կստանան, ինչ անուններ են շրջանառվում. ՔՊ վարչության նիստի ժամանակ էլ Արայիկ Հարությունյանի հետ կոպիտ են խոսել
12:29
16 Սեպտեմբերի 2020
Ինչո՞վ է պաստառը վատ ֆայերից. Անի Սամսոնյանը մեղադրեց Միրզոյանին իրենց ակցիաները խեղդելու մեջ (ՎԻԴԵՈ)
Ինչո՞վ  է պաստառը վատ ֆայերից. Անի Սամսոնյանը մեղադրեց Միրզոյանին իրենց ակցիաները խեղդելու մեջ. ՎԻԴԵՈ
15:43
15 Սեպտեմբերի 2020
ՀՀ ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը դիվերսիայի և զինծառայողի վիրավորման մասին. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
ՀՀ ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը դիվերսիայի և զինծառայողի վիրավորման մասին