Գառնիկ ջան, դու Կիրանցի թեմայով ես, էս ի՞նչ տրանսֆորմացիա ա. Փաշինյանը՝ Դանիելյանին

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Առաջին իսկ օրվանից խոսում եք կոռուպցիայի դեմ պայքարից, բայց այն քանի գնում, ավելի է խորանում։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Որտեղ գնում, ուսումասիրում, տեսնում ես, ամբողջությամբ կոռուպցիա է։ Դա այնքան ակնհայտ է, զանգեր և այլն։ Այս ամեն ինչի մեջ ամփոփեմ խոսքս. դուք՝ ձեր պատասխանատվության բաժինը տեսնու՞մ եք։ Կոռուպցիան, ասում էիք, պոզով-պոչով չէ։ Այսօր, կարծես թե, ամբողջ խայտառակության մեջ փորձում եք տարբեր կոռուպցիոն սկանդալներ այսպես ասած, քողարկել, ծածկել»,-ընդգծեց Դանիելյանը։
Հարցին արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Անկեղծ ասած՝ զարմանքիս չափ ու սահման չկա։ Բա այսքան բան ասեցիք Կիրանցի, Ոսկեպարի, սահմանազատման մասին։ Փաստորեն, վսյո, պրծա՞նք։ Էս հինգ ամիս է, երբ գալիս եմ էստեղ, երկու ձեռքով, ոտքով, փողոցում, ուղիղ եթերում պահանջելում եք Կիրանցը, էս, էս..։ Հա, ես պիտի հիշեցնեմ՝ Գառնիկ ջան, դու Կիրանցի թեման ես, էս ի՞նչ տրանսֆորմացիա ա։ Արձանագրենք մի բան, որ էդքան բան ասեցի, հիմա ամենահետաքրքիր թեման կոռուպցիան է»,- ի պատասխան նշեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ հրապարակային և ոչ հրապարակային կերպով բազմիցս ասել է՝ դժգոհ է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդոյւնավետությունից
«Կարծում եմ , որ մենք պետք է այս հարցում առավել հետևողական լինենք, որ ունենանք գործուն մեխանիզմներ»,- հավելեց նա։
Իր հերթին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ավելացրեց՝ դա Փաշինյանի և իր քաղաքականության ուժի վճռականության ու կամքի հարցն է։