638.09
7.16
524.92
+9
Եղանակը Երևանում
Հայ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ճանաչել ԱՄՆ-ում հնդկացիների «ցեղասպանությունը»

11:11
16 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./ Նովոստի-Արմենիա/. Թուրքիան կարող է ճանաչել հնդկացիների «ցեղասպանությունն»` ի պատասխան ԱՄՆ Սենատի կողմից 1915թ-ի Ցեղասպանության բանաձևի ընդունմանը: Այս մասին կիրակի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է A Haber հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Մեր խորհրդարանը նույնպես կարող է ճանաչել հնդկացիների «ցեղասպանությունը»: Ամերիկայի մասին խոսելիս, ինչպես կարելի է լռել այդ մասին: Սա ԱՄՆ-ի պատմության մութ էջերից մեկն է»,- ասել է նա:

Загружается новость ... "Лево"

Էրդողանը նույնպես կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «չզոհաբերել երկու երկրների միջև հարաբերությունները և չօգտագործել 1915թ-ի իրադարձություններն իրենց ներքին քաղաքականությունն իրականացնելու համար»: Թուրքիայի նախագահն ասել է, որ այս դեպքերի շուրջ որոշումներ «պետք է կայացնեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները»:

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց 150-րդ բանաձևը, որը, մասնավորապես, դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, վկայում ԱՄՆ կառավարության կողմից այս ոճրագործության ճանաչման և հիշատակման մասին, նպաստում Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ կրթական ծրագրերին` մեր օրերում նման ոճրագործությունների կրկնումից խուսափելու համար:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ։ Առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965թ.–ին, որի օրինակին հետևել են մասնավորապես, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Գերմանիան, Իտալիայի պատգամավորների պալատը, ԱՄՆ–ի 49 նահանգները (բացի Միսիսիպիից), Սիրիան, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:42
15 Փետրվարի 2021
Երևանը պատասխանել է Ալիևին. ՀՀ–ի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության ներքո
Երևանը պատասխանել է Ալիևին. ՀՀ–ի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության ներքո
19:36
12 Փետրվարի 2021
Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի երկրորդ հանդիպումը
Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի երկրորդ հանդիպումը
21:57
11 Փետրվարի 2021
Զախարովան անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ավետարանոցում Մեծ Հայրենականին նվիրված հուշարձանի պղծմանը
Զախարովան անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ավետարանոցում Մեծ Հայրենականին նվիրված հուշարձանի պղծմանը
19:25
10 Փետրվարի 2021
Աբխազիան առաջարկել է Ռուսաստանին բացել երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի հետ
Աբխազիան հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել իր տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին
18:47
10 Փետրվարի 2021
ԱԳ նախարար. այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ
ՀՀ ԱԳ արարը հայտարարել է, որ այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ
19:36
09 Փետրվարի 2021
Ադրբեջանի ԶԼՄ–ները նախաձեռնել են ՀՀ ՄԻՊ–ի դեմ կազմակերպված հարձակումներ, որոնց ներգրավված են նաև Ադրբեջանի պատգամավորներ (ՖՈՏՈ)
Ադրբեջանի ԶԼՄ–ները նախաձեռնել են ՀՀ ՄԻՊ–ի դեմ կազմակերպված հարձակումներ, որոնց ներգրավված են նաև Ադրբեջանի պատգամավորներ. ՖՈՏՈ
19:28
05 Փետրվարի 2021
Ավինյանն ընդունել է ՀՀ–ում Իրանի դեսպանին, քննարկվել են «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր
Ավինյանն ընդունել է ՀՀ–ում Իրանի դեսպանին, քննարկվել են «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր
21:49
03 Փետրվարի 2021
Մակրոնը ռուսերեն է մեկնաբանել ընդդիմադիր գործիչ Նավալնիի դատավճիռը (ՖՈՏՈ)
Մակրոնը ռուսերեն է մեկնաբանել ընդդիմադիր գործիչ Նավալնիի դատավճիռը. ՖՈՏՈ
15:15
03 Փետրվարի 2021
Երևանն` Անկարային. որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին
Երևանը կոշտ պատասխանն` Անկարային. որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին
13:05
31 Հունվարի 2021
Ի՞նչ են պայմանավորվել Երևանը, Մոսկվան ու Բաքուն. կայացել է 3 երկրների փոխվարչապետերի հանդիպումը
Ի՞նչ են պայմանավորվել Երևանը, Մոսկվան ու Բաքուն. կայացել է 3 երկրների փոխվարչապետերի հանդիպումը
00:40
27 Հունվարի 2021
Իրանի ԱԳ նախարարը ժամանեց Հայաստան (ՖՈՏՈ)
Իրանի ԱԳ նախարարը ժամանեց Հայաստան. ՖՈՏՈ
11:00
26 Հունվարի 2021
ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն Հայաստանի տարածքով երկաթգծի կառուցման տարբերակները
ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն Հայաստանի տարածքով երկաթգծի կառուցման տարբերակները