Ցանկն ընդլայնվում է. քննարկվում է ՀՀ նախագահի պաշտոնում հերթական անսպասելի թեկնածուի անունը

17.01.2018, 11:07
Որքան էլ արտառոց լինի այս անունը, սակայն քաղաքական դաշտում նա վայելում է լայն շրջանակների համակրանքը։
Ցանկն ընդլայնվում է. քննարկվում է ՀՀ նախագահի պաշտոնում հերթական անսպասելի թեկնածուի անունը
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երեկ ՀՀԿ-ի շարքերում հոլովվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի անունը, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Որքան էլ արտառոց լինի այս անունը, սակայն քաղաքական դաշտում մի մեծ թիմի, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի մերձ շրջանակների համակրանքն Արմեն Գևորգյանի կողմն է», – նշում են հոդվածի հեղինակները։

Օրաթերթը նաև նշում է, որ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն առնվազն երեկ չէ առաջին օրվա դրությամբ Հայաստանում էր և դիվանագիտական համարներով ավտոմեքենայով ակտիվ ուղևորությունների ու հանդիպումների մեջ էր:

Загружается новость ... "Лево"

Ինչպես գրում էր հայկական մամուլը, նա ևս դիտարկվում է ՀՀ չորրորդ նախագահի հնարավոր թեկնածուների թվում։

«Շրջանառվում են նաև այլ անուններ՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի և այլոց», – նշվում է հոդվածում։–0–