ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
18.11.2024,
17:47
Կարեն Թումանյանը՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Կարեն Թումանյանն է։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի տարածած հաղորդագրությունից։
Որոշման մեջ ասվում է․
«Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները վերապահել Բարձրագույն դատական խորհրդի հաջորդ տարիքով ավագ անդամ Կարեն Թումանյանին՝ մինչև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համալրումը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

