Ավելի հեշտ Թրամփի հետ կկապվենք, քան «Վեոլիա ջրի» գործադիր տնօրենի․ Բագրատյան

15.11.2024, 13:48
ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ չգիտի, թե քաղաքացիների գոնե 20 տոկոսն գո՞հ են «Վեոլիա ջրի» ծառայությունից
Ավելի հեշտ Թրամփի հետ կկապվենք, քան «Վեոլիա ջրի» գործադիր տնօրենի․ Բագրատյան

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Ես չգիտեմ՝ քաղաքացիների գոնե մի 20 տոկոսն արդյո՞ք գոհ են «Վեոլիա ջրի» ծառայությունից։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Պատգամավորի խոսքով՝ պարբերաբար դժգոհություններ կան ընկերությունից, ինչպես նաև՝ անհասանելիության խնդիր կա։

«Փորձեք «Վեոլիա ջրի» որևէ պաշտոնատար անձի հետ կապվել։ Անհնար բան է, ավելի հեշտ Թրամփի հետ կկապվենք, քան կազմակերպության գործադիր տնօրենի։ Այդտեղ մենք շատ լուրջ խնիդրներ ունենք, նույնը, եթե նայենք էլեկտրաէներգիայի համակարգի ընկերությունների 2024թ սակագների վերանայումը»,-բացատրեց պատգամավորը։

Անդրադառնալով Ազգային ժողովի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի ընտրության հարցի քննարկմանը, Բագրատյանը նշեց, որ քննարկմանը դրվել է վերանայման խնդիր։

«Մենք կարող ենք այս մասին քննարկել համատեղ՝ Ազգային ժողովում, լսումներ կազմակերպենք ու մտածենք, թե ինչպես անենք, որ ՀԾԿՀ-ն ստիպված չլինի զիջելու մոնոպոլիստի պահանջները, որովհետև նա կարող է բարդ խնդիրներ առաջադրել»,-նշեց նա