Առաջիկայում ևս մի քանի առանցքային դեմքեր կլքեն ՀՀԿ–ն

25.01.2017, 10:53
Հովիկ Աբրահամյանի կողմից՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշումից հետո առաջիկայում ևս մի քանի առանցքային դեմքեր կլքեն կուսակցությունը:
Առաջիկայում ևս մի քանի առանցքային դեմքեր կլքեն ՀՀԿ–ն
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հովիկ Աբրահամյանի կողմից՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշումից հետո առաջիկայում ևս մի քանի առանցքային դեմքեր կլքեն կուսակցությունը, գրում է «Ժամանակը»։

Թերթի հաղորդմամբ, առաջիկայում ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ են գրելու նաև Մհեր Սեդրակյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։

Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը>>

«Հովիկ Աբբահամյանը որոշել է ակտիվ քաղաքականության մեջ մնալ նախկին կուսակիցների հետ։ Չի բացառվում, որ հենց այս եռյակը նոր պրոցեսների սկիզբ դառնա», – գրում են հոդվածի հեղինակները։–0–