Չեմ կարծում, որ անդամահատության կարիք է լինելու. Վանեցյանը մեկնաբանել է Սանասարյանի սկանդալային հայտարարությունը (ՎԻԴԵՈ)

02.05.2019, 19:18
«Չեմ կարծում, որ անդամահատության կարիք է լինելու», - ասաց Վանեցյանը:
Չեմ կարծում, որ անդամահատության կարիք է լինելու. Վանեցյանը մեկնաբանել է Սանասարյանի սկանդալային հայտարարությունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հինգշաբթի լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի սկանդալային հայտարարությունը, ով մեղադրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ:

Загружается новость ... "Лево"

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություներ հայտնվել, որ Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել տեսաձայնագրություն, որը ապացուցում է Սանասարյանի մեղքը: Ապրիլի 30-ին կայացած մամուլի ասուլիսին Սանասարյանը հերքել էր այս տեղեկությունները և հայտարարել, որ պատրաստ է ձերքը կտրել այն լրատվամիջոցի խմբագրությունում, որը կհրապարակի այդ տեսանյութը:

«Չեմ կարծում, որ անդամահատության կարիք է լինելու», - ասաց Վանեցյանը:

Սանասարյանին ապրիլի 18–ին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա պաշտոնավարումն այդ պաշտոնում ժամանակավոր դադարեցվել են։ Ինքը` Սանասարյանը, այս կապակցությամբ ասել է, որ իր վրա պարզապես «գործ են սարքում»:-0-