Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարարին

25.09.2024, 10:45
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վասիլիս Պալմասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ
Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարարին

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասին։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վասիլիս Պալմասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը։