Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

11.10.2016, 12:22
Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հոկտեմբերի 13-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հոկտեմբերի 13-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Նազարբաևը Երևան կժամանի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով:

Ուրբաթ Երևանում կկայանա ՀԱՊԿ խորհրդի անդամ-պետությունների Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահները: -0-