Վրաստանի ԱԳ նախարարը կայցելի Հայատան
24.03.2016,
10:15
Մարտի 24-25-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարտի 24-25-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միխեիլ Ջանելիձեին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է Վրաստանի ԱԳ նախարարի հանդիպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ մարտի 25-ին կկայանան Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:–0–

