441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Վիգեն Սարգսյան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը Փաշինյանի կառավարության լրջագույն բացթողումն է

00:40
06 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենալուրջ բացթողումն է, հայտարարեց ՀՀԿ առաջին փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով հեռարձակվող նախընտրական բանավեճի ժամանակ։ 

«Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հետ ձեր հեռակա վիճաբանությունները ոչ մեկին պատիվ չեն բերում», – կարծում է Սարգսյանը։ 

Նրա խոսքով, այս պահին Հայաստանը խնդիր ունի` կապված դաշնակիցների հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու և «կարմիր գծերը» ճշգրտելու հետ, որոնք հայկական կողմը չի կարող անցնել իր հարևանների հետ հարաբերություններում։ 

Загружается новость ... "Лево"

Երևանն ու Մոսկվան տարբեր պատճառներ են նշում Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովի հետաձգման համար։ Այսպես, դեկտեմբերի 2–ին Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց տեղափոխել ՀԱՊԿ գագաթնաժողովը, ինչին Փաշինյանը համաձայնվել է։

Սակայն դեկտեմբերի 4–ին ՌԴ նախագահի օգնական Ուշակովը լրագրողներին տեղեկացրեց, որ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով` հաշվի առնելով երկրում նախատեսված խորհրդարանական ընտրությունները։ Սակայն Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանն ավելի ուշ հերքեց Ուշակովի հայտարարությունները։

Չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ հաստատում է Ուշակովի հայտարարությունները և զարմացած է պաշտոնական Երևանի հայտարարությամբ։

Հայաստանի և ՀԱՊԿ երկրների հարաբերություններում լարվածություն առաջացավ այն բանից հետո, երբ Հայաստանը նախաձեռնեց և հոկտեմբերի 30–ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչեց Յուրի Խաչատուրովին` նախօրոք չհամաձայնեցնելով այդ ընթացակարգերը կազմակերրպության մյուս գործընկերների հետ։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Աստանայում նոյեմբերի 8-ին քննարկել են նոր գլխավոր քարտուղարի հարցը: Հիշեցնենք, որ այդ հարցը արդիական է դարձել հոկտեմբերի 30-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից ազատելուց հետո:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում