Վարդան Օսկանյանը պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել. թերթ
03.02.2016,
10:47
Կրկին խոսում են, որ շուտով Վարդան Օսկանյանը կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին:
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Կրկին խոսում են, որ շուտով Վրդան Օսկանյանը կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին, գրում է «Հրապարակ» թերթը։
Ըստ հրատարակության` այս մասին խոսում էին դեռևս անցած տարվանից։
Ըստ որոշ տեղեկությունների, կուսակցության կորիզը կկազմեն Երվանդ Բոզոյանը, Անդրանիկ Թևանյանը, Վիկտոր Սողոմոնյանը, ԲՀԿ-ի պրոքոչարյանական թևը, այդ թվում՝ Ստեփան Մարգարյանը։
Հոդվածի հեղինակները գրում են, որ Օսկանյանը երեկ հրաժարվել է պատասխանել իրենց հարցերին, իսկ Ստեփան Մարգարյանն Օսկանյանի ստեղծելիք կուսակցության մասին հարցերին ի պատասխան ասել է. «Ցանկացած մեկը մտահոգված է իր քաղաքական ապագայով», այդ թվում և ինքը, և շուտով այդ մասին կիմանանք»,–գրում է թերթը։–0–

