Վարդան Օսկանյանն առաջիկա քառօրյայում որոշ փակագծեր կբացի

24.03.2016, 11:12
ԱԺ առաջիկա քառօրյայի առաջին օրվա ընդմիջմանը Վարդան Օսկանյանը պատրաստվում է ասուլիս տալ, գրում է «Հրապարակ» թերթը։
Վարդան Օսկանյանն առաջիկա քառօրյայում որոշ փակագծեր կբացի

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԱԺ առաջիկա քառօրյայի առաջին օրվա ընդմիջմանը Վարդան Օսկանյանը պատրաստվում է ասուլիս տալ, գրում է «Հրապարակ» թերթը։

«Եթե 334– ը կտրամադրեն՝ այնտեղ, եթե ոչ՝ միջանցքում, ի՞նչ է եղել որ»,– ասաց նա։

Ասուլիսին Վարդան Օսկանյանն արդեն իսկ կհայտարարի, թե ինչպես է անվանել իր կուսակցությունը։

Ըստ թերթի աղբյուրների՝ անունը դեռ չեն որոշել, ցանկանում են, որ այն անպայման մեկ բառանոց լինի, որպեսզի բարեհնչունությունը պահպանվի, հայտարարելու են նաև թիմի բուն կորիզը՝ անունները։ Մեկ ամիս հետո «նորածինն» անցկացնելու է համագումար, որից հետո կլուծի գրանցման հարցը։

Ի դեպ, Վարդան Օսկանյանը նախապատրաստվում է բաց գործունեության և, ինչպես ինքն է հավատացնում, հրապարակային որևէ հարցից չի խուսափելու, գրում է թերթը։–0–