Թուրքիայում հեղաշրջման մասնակիցները զավթել են «Յավուզ» ֆրեգատն ու պատանդ վերցրել նավատորմի հրամանատարին

16.07.2016, 16:11
Թուրքիայում ռազմական հեղաշրջման մասնակիցները վերահսկողության տակ են առել Թուրքիայի ռազմածովային ուժերի ֆրեգատն ու պատանդ վերցրել նավատորմի հրամանատարին:
Թուրքիայում հեղաշրջման մասնակիցները զավթել են «Յավուզ» ֆրեգատն ու պատանդ վերցրել նավատորմի հրամանատարին
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայում ռազմական հեղաշրջման մասնակիցները վերահսկողության տակ են առել Թուրքիայի ռազմածովային ուժերի ֆրեգատն ու պատանդ վերցրել նավատորմի հրամանատարին թուրքական Գելջյուկ գլխավոր ռազմածովային կայանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով հունական հեռուստատեսությանը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ թուրք զինվորականներին տեղափոխող ուղղաթիռը վայրէջք է կատարել Հունաստանում, որտեղ խռովարարները քաղաքական ապաստան են խնդրել, հաղորդում է Life–ը։

Հիշեցնենք, որ ուրբաթ լույս շաբաթ գիշերը մի խումբ զինվորականներ փորձել են պետական հեղաշրջում կազմակերպել Թուրքիայում։ Խռովարարները վերահսկողության տակ են առել Անկարայի և Ստամբուլի մի շարք ռազմական օբյեկտներ, սակայն մի քանի ժամ անց խռովությունը ճնշվել է։ –0–