Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը հանդիպել են արտերկրում. մանրամասներ

15.12.2016, 11:29
Սեյրան Օհանյանը ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպել է Հայաստանից դուրս այս տարի օգոստոս ամսին:
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը հանդիպել են արտերկրում. մանրամասներ
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սեյրան Օհանյանը ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպել է Հայաստանից դուրս այս տարի օգոստոս ամսին, երբ պաշտոնանկ եղավ Հովիկ Աբրահամյանը և ակնհայտ էր, որ նոր կառավարություն է ձևավորվելու, գրում է «Ժամանակը»։

Հայաստանի հատուկ ծառայություններին շուտով հայտնի է դարձել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ հանդիպման փաստը։

Թերթին հայտնի է դարձել, որ Սեյրան Օհանյանի հորդորով է Վիկտոր Դալլաքյանը հրաժեշտ տվել ՀՀԿ-ին և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին՝ ձեռնամուխ լինելով ծայրահեղ հռետորաբանությամբ ընդդիմադիր ուժի ստեղծմանը։

«Վարդան Օսկանյանի հավաստմամբ՝ Սեյրան Օհանյանը քաղաքականություն վերադառնալու որոշում դեռևս չունի, բայց նա անպայման ներկա է գտնվելու Վիկտոր Դալլաքյանի կողմից ստեղծվելիք «Երրորդ հանրապետություն» կուսակցության հիմնադիր համագումարին։ Չի բացառվում, որ պաշտպանության նախկին նախարարը հանդես գա ելույթով», – գրում են հոդվածի հեղինակները։–0–