528.92
7.45
475.99
+8
Եղանակը Երևանում
Հայ

Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

22:00
26 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:Պետությունների ղեկավարները հանդիպման ընթացքում ամփոփել են ԱՊՀ-ում 2017 թվականին ռուսաստանյան նախագահության արդյունքները և մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հարցերի շուրջ: 

«Հանդիպման սկզբում նախագահ Սարգսյանը ԱՊՀ մասնակից պետությունների գործընկերների հետ միասին շնորհակալություն է հայտնել հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՊՀ-ում Ռուսաստանի ակտիվ նախագահության, ինչպես նաև մոսկովյան ոչ պաշտոնական հանդիպումը կազմակերպելու համար: Այն, ըստ Սերժ Սարգսյանի, լավ առիթ է ընդգծելու Ռուսաստանի կայունացնող և միավորող դերը: Հանրապետության նախագահը նշել է, որ այս տարի Ռուսաստանում արձանագրված տնտեսական դրական միտումները դրականորեն են ազդել նաև Հայաստանի ընդհանուր տնտեսական վիճակի վրա: Նախագահ Սարգսյանը հաջորդ տարում ևս հաջողություններ է մաղթել Ռուսաստանին և նրա նախագահին` ի բարօրություն Ռուսաստանի ժողովրդի և ի նպաստ հայ-ռուսական բարեկամության», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ Սերժ Սարգսյանը հաջողություններ և ակտիվ աշխատանք է մաղթել նաև ԱՊՀ-ում 2018 թվականին նախագահությունը ստանձնող երկրի` Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին:-0-

 


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:48
23 Հոկտեմբերի 2019
Արսեն Բաբայանի և Արա Բաբլոյանի նկատմամբ գործը քաղաքական պատվեր է. Արա Սաղաթելյան
Արա Սաղաթելյանը մեկնաբանել է խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի և ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանի նկատմամբ գործը։
14:49
22 Հոկտեմբերի 2019
Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը
«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ կալանավորվել է նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը:
10:47
22 Հոկտեմբերի 2019
Պոմպեո. ԱՄՆ–ն պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Թուրքիայի դեմ
ԱՄՆ–ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է Թուրքիայի դեմ ռազմական գործողությունների, ասել է պետքարտուղար Մայք Պոմպեոն
23:53
21 Հոկտեմբերի 2019
Օգտատերերը վրդովված են ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության փաստից
Օգտատերերը վրդովված են ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության փաստից:
15:20
21 Հոկտեմբերի 2019
Գևորգ Կոստանյանը ՀՔԾ կներկայանա մարտի 1-ի գործով
Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն:
15:40
18 Հոկտեմբերի 2019
Ալիևի հայտարարությունը Զանգեզուրի վերաբերյալ ագրեսիա է Հայաստանի տարածքի նկատմամբ. քաղաքագետ
Ալիևն ասել է, որ Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրք աշխարհի աշխարհագրական պառակտման։

13:00
18 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ–ն հիշեցրել է Մամեդյարովին ղարաբաղյան կարգավորման որոշ նրբություններ
Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի` «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում հնչեցրած դրույթները։
11:05
18 Հոկտեմբերի 2019
Վաշինգտոնն ու Անկարան համաձայնության են հասել Սիրիայում ռազմական օպերացիայի դադարեցման ուղղությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդպիսի ելքն արդեն «մեծ օր» է անվանել ամբողջ քաղաքակրթության համար
20:43
17 Հոկտեմբերի 2019
ՌԴ ԱԳՆ–ն հաստատել է, որ Ադրբեջանից ստացել է բողոքի նոտա Զատուլինի արցախյան այցի կապակցությամբ
ՌԴ ԱԳՆ–ն հաստատել է, որ Ադրբեջանից ստացել է բողոքի նոտա Զատուլինի արցախյան այցի կապակցությամբ:
19:46
17 Հոկտեմբերի 2019
Զախարովան մեկնաբանել է ՌԴ–ում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման հարցը
Զախարովան մեկնաբանել է ՌԴ–ում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման հարցը:
13:29
17 Հոկտեմբերի 2019
ՀՀ-ում հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ. ԶԼՄ-ները նշում են նաև Հրայր Թովմասյանի անունը
Հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ:
21:02
16 Հոկտեմբերի 2019
Ադրբեջանի և Թուրքիայի ռասիստական մոտեցումները կնպաստեն անկայունության խթանմանը տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Ալիևի և Էրդողանի հայտարարություններին