573.17
6.58
485
+30
Եղանակը Երևանում
Հայ

Սարգսյանն ու Մերկելը հանդիպել են. քննարկվել է վիզաների ազատականացման հարցը (ՖՈՏՈ)

10:19
29 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի նստավայրում նախօրեին կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, ողջունելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ շատ լավ հիշողություններ ունի Հայաստան կատարած իր վերջին այցից։

Ангела Меркель и Армен Саркисян.jpg

Նա նշել է, որ հատկապես տպավորված է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնով, և այս պահին գերմանական կողմը քննարկում է համագործակցության հնարավորությունները։

«Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական և տնտեսական կարևոր գործընկեր ու բարեկամ երկիր»,- ասել է նախագահ Սարգսյանը և նշել, որ ուրախ է կրկին հանդիպելու և շարունակելու հայ-գերմանական հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ քննարկումները։

Армен Саркисян и Ангела Меркель.jpg

Նրա խոսքով՝ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, որտեղ Հայաստանն ունի մեծ ներուժ: «Մեր երկիրը կարող է հարթակ լինել տարբեր ստարտափների համար»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը։

Հայաստանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման տեսանկյունից կարևորել են նաև մշակութային ու գիտակրթական ոլորտներում ձևավորված բավականին արդյունավետ համագործակցության ընդլայնումը։ Նրանք խոսել են նաև զբոսաշրջության ոլորտում գործակցության վերաբերյալ, ինչպես նաև մտքեր փոխանակել վիզաների ազատականացման հարցի շուրջ։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:27
07 Օգոստոսի 2020
Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան
Հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան
10:22
06 Օգոստոսի 2020
Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. Մարուքյան
Էդմոն Մարուքյանը խայտառակություն է որակել արտակարգ դրությունը երկարաձգելու որոշումը
16:48
03 Օգոստոսի 2020
Հայ պատմաբանները հայտնվել են թուրքական ծուղակում. Պատմության ինստիտուտի տնօրենը պարզաբանում է
Հայ պատմաբանները հայտնվել են թուրքական ծուղակում. Պատմության ինստիտուտի տնօրենը պարզաբանում է
12:51
01 Օգոստոսի 2020
Հայաստանը թույլ չի տա Թուրքիային ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ԱԳ նախարար
Հայաստանը բոլոր հնարավոր մեթոդներով թույլ չի տա Թուրքիային ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը
16:09
31 Հուլիսի 2020
Տոնոյան. այնպես չէ, որ մենք չենք սպասում հրամանի (ՎԻԴԵՈ)
Տոնոյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությունը. ՎԻԴԵՈ
22:07
29 Հուլիսի 2020
Հայաստանը կասեցնում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերը. ԱԳՆ
Հայաստանը կասեցնում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերը
21:55
29 Հուլիսի 2020
Վարդանով. Ալիևն այնքան լուրջ կորուստներ կրեց, որ մինչև հիմա ատամներն է կրճտացնում (ՎԻԴԵՈ)
Վարդանովի խոսքով, մենք նախաձեռնողականությունը երևի 20 տարվա մեջ առաջին անգամ վերցրել ենք մեր ձեռքը, և հիմա մենք ենք որոշում` երբ, ոնց. ՎԻԴԵՈ
16:22
29 Հուլիսի 2020
Պատրա՞ստ է, արդյոք Փաշինյանը հանդիպել Ալիևի հետ Տավուշում իրավիճակի սրացումից հետո, վարչապետը մեկնաբանում է (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է` պատրա՞ստ է, արդյոք, հանդիպել Ալիևի հետ Տավուշում իրավիճակի սրացումից հետո. ՎԻԴԵՈ
15:29
29 Հուլիսի 2020
Տոնոյանը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացումը
Տոնոյանը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացումը
15:50
28 Հուլիսի 2020
Փաշինյանը մեկնաբանել է «անշնորհակալ» Հայաստանի մասին Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց հրապարակումը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը մեկնաբանել է «անշնորհակալ» Հայաստանի մասին Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց հրապարակումը. ՎԻԴԵՈ
23:53
27 Հուլիսի 2020
Պուտինն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի սրացումը
Պուտինն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի սրացումը