Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից

06.04.2017, 11:15
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Խորհրդարանական ընտրություններից հետո արդեն վերջնական հստակեցվել է, որ քաղաքականությունից դուրս են գալու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, գրում է «Ժամանակը»։

Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։

«Չի բացառվում, որ երկու կուսակցությունների մնացող կարկառունները միավորվեն և մեկ կուսակցություն դառնանա` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։ Վարդան Օսկանյանի այս որոշումը կարող է անդրադառնալ նրա Civilitas հիմնադրամի և Civilnet օնլայն հարթակի բնականոն գործունեության վրա», – նշում են հոդվածի հեղինակները։–0–