Պուտինը Երևանում բանակցություններ կանցկացնի Փաշինյանի և Իրանի նախագահի հետ

30.09.2019, 19:05
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան:
Պուտինը Երևանում բանակցություններ կանցկացնի Փաշինյանի և Իրանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին: Այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Միջոցառման շրջանակում Ռուսաստանի նախագահը բանակցություններ կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Բարձրագույն խորհրդի մասնակից պետությունների ղեկավարները կքննարկեն ԵՏՄ գործունեության ընթացիկ խնդիրները, ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հեռանկարային ուղղությունները, կնշեն Եվրազես միասնական շուկայի աշխատանքների և տնտեսության առանցքայն ոլորտներում համագործակցության  բարելավման հարցերը:-0-