612.16
7.12
513.73
+29
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը ընդգծել է ԵՀ-ի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը

15:41
13 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինային և Անդրեյ Շիրցելին, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:  

Վարչապետը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ դիտորդական առաքելության ակտիվ մասնակցությունը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Այնուհետև վարչապետն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության, կառավարման համակարգի արդիականացման, Ընտրական օրենսգրքի բարելավման ուղղություններով իրականացվող բարեփոխումներին», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Համազեկուցողները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարական բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և ընդգծել, որ դրանք լիարժեք արտացոլել են ՀՀ քաղաքացիների կամքը: Նրանք համոզմունք են հայտնել, որ ՀՀ կառավարության հավակնոտ ու համընդգրկուն բարեփոխումների օրակարգի իրականացումը նոր թափ կհաղորդի երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: 

Նշվում է, որ զրուցակիցները կարևորել են նշված բոլոր ուղղություններով փոխգործակցությունն ու ակտիվ երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առանձնակի կարևորում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը և նշել, որ անձնապես նախ որպես լրագրող, ապա քաղաքական գործիչ ու քաղբանտարկյալ երկար տարիներ ունեցել է արդյունավետ գործակցություն ԵԽԽՎ գործընկերների հետ:

Հանդիպման ընթացքում համազեկուցողների խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային նշանակության այլ հարցերի:-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:18
18 Հունիսի 2021
Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին տեղեկությունները
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին տեղեկությունները
12:44
17 Հունիսի 2021
Անհերքելի ապացույց է, որ Ալիևն ու Էրդողանն իրականացնում են մարդկանց առևտուր.հրապարակվել են նրանց զրույցի կադրերը (ՎԻԴԵՈ)
Անհերքելի ապացույց է, որ Ալիևն ու Էրդողանն իրականացնում են մարդկանց առևտուր.հրապարակվել են նրանց զրույցի կադրերը.ՎԻԴԵՈ
13:06
10 Հունիսի 2021
Էրդողանը բանակցություններ կանցկացնի Ալիևի հետ Շուշիում
Էրդողանը բանակցություններ կանցկացնի Ալիևի հետ Շուշիում
13:25
01 Հունիսի 2021
Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դուրս բերել զորքերը
Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դուրս բերել զորքերը
13:40
31 Մայիսի 2021
Մհեր Գրիգորյան. տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առավել տեսանելի են ԽՍՀՄ ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների վերականգնման հնարավորությունները
Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առավել տեսանելի են ԽՍՀՄ ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման հնարավորությունները
12:01
28 Մայիսի 2021
ԱՄՆ–ն կոչով դիմել է Երևանին և Բաքվին
ԱՄՆ–ն կոչով դիմել է Երևանին և Բաքվին
12:12
24 Մայիսի 2021
ՌԴ ԱԳՆ. ՀԱՊԿ–ի դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում` Ադրբեջանի համար
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ–ի դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում` Ադրբեջանի համար
14:27
23 Մայիսի 2021
Բացահայտվել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարը հրամայել է խոցել ռուսական կործանիչը
Բացահայտվել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարը հրամայել է խոցել ռուսական կործանիչը
18:23
21 Մայիսի 2021
Պեսկովը մեկնաբանել է հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին գաղտնազերծված աղմկահարույց փաստաթուղթը
Պեսկովը մեկնաբանել է հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին գաղտնազերծված աղմկահարույց փաստաթուղթը
22:18
18 Մայիսի 2021
«Մենք կհաղթենք, Հայաստանը կհաղթի». Tigran Arzakantsyan Foundation–ն ու Դեմկուսը միասին կմասնակցեն ընտրություններին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Tigran Arzakantsyan Foundation–ն  ու Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը երեքշաբթի Համագործակցության հուշագիր ստորագրեցին.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:36
17 Մայիսի 2021
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը բերման է ենթարկվել. ոստիկանությունից հայտնել են պատճառը.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը բերման է ենթարկվել. ոստիկանությունից հայտնել են պատճառը.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
16:01
11 Մայիսի 2021
«Մենք ձեզ շա՞տ ենք խանգարում». Լավրովը Բաքվում բարկացել է օպերատորների վրա (ՎԻԴԵՈ)
«Մենք ձեզ շա՞տ ենք խանգարում». Բաքվում օպերատորները բարկացրել են Լավրովին.ՎԻԴԵՈ