ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի առանց բացառությամբ բոլոր միջազգային գործընկերները՝ այդ թվում Ռուսաստանը հարգում են երկրի անկախությունը, այդ մասին France24-ին բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միաժամանակ նա նշել է, որ ոչինչ չի սահմանափակում երկրի ինքնիշխանությունը։
«Ընդհանուր առմամբ, խոսելով Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման մասին, հաճախ խոսում են 102-րդ ռուսական ռազմաբազայի առկայության մասին։ Սակայն թույլ տվեք ասել, որ այսօրվա Հայաստանը ոչ պակաս անկախ է, քան, օրինակ, Ֆրանսիան։ Հաշվի առնելով ներկա իրավիճակը, ես ինձ Հայաստանի ինքնորոշման երաշխավորն եմ համարում», - հայտարարել է Փաշինյանը։
«Կարող եմ վստահ ասել ձեզ, որ ռուսական իշխանությունները՝ այդ թվում ՌԴ նախագահը, լիովին աջակցում են կոռուպցիայի դեմ մեր պայքարին», - հայտարարել է Փաշինյանը։-0-