ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանեց ՌԴ մայրաքաղաք Մոսկվա։
Մոտ 20 րոպե առաջ Հայաստանի թիվ 1 ինքնաթիռը վայրէջք կատարեց Մոսկվայի օդանավակայանում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվայում նախատեսված է Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխգործակցության հեռանկարները։
Նախատեսվում է, որ հանդիպման առանցքային հարցերից մեկը կդառնա Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված իրավիճակը։–0–