Լևոն Տեր–Պետրոսյանի մեսիջը Սերժ Սարգսյանին. նա համագործակցության հույս ունի

14.12.2016, 11:10
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունենալու ՀԱԿ համագումարը, որի ժամանակ կուսակցության առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանության հասցեին բավական մեղմ ելույթ է ունենալու:
Լևոն Տեր–Պետրոսյանի մեսիջը Սերժ Սարգսյանին. նա համագործակցության հույս ունի

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 17-ին տեղի է ունենալու ՀԱԿ համագումարը, որի ժամանակ կուսակցության առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանության հասցեին բավական մեղմ ելույթ է ունենալու՝ Սերժ Սարգսյանին ակնարկելով համագործակցության պատրաստակամության մասին, գրում է «Ժամանակը»։

Թերթի հաղորդմամբ, Ծառուկյանի հետ չի ստացվում գործակցությունը, այլոց հետ հաջողության հասնելու հնարավորություններն ավելի մշուշոտ են։

«Տեր-Պետրոսյանը հույս ունի՝ արցախյան կարգավորման հարցում Սերժ Սարգսյանն իր աջակցության կարիքը մշտապես զգալու է, ուստի առաջին նախագահը վստահ է, որ իշխանությունը կգտնի ՀԱԿ-ին նոր խորհրդարանում տեղ ունենալու ձեւը՝ դաշինքով կամ առանց», – գրում են հոդվածի հեղինակները։–0–