Լավրովն ու Մնացականյանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են փոխգործակցությանն առնչվող հարցեր

27.07.2018, 18:48
Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցը։
Լավրովն ու Մնացականյանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են փոխգործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր` հուլիսի 27-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

«Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանը և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–