Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը

19.01.2017, 10:57
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Գագիկ Ծառուկյանը իրեն պատկանող կոնյակի գործարանում է հավաքել ԲՀԿ 62 կառույցների ղեկավարներին, ԲՀԿ պատգամավորներին ու ցուցումներ տվել, ըստ որի՝ պետք է լծվել նախընտրական ակտիվ աշխատանքներին, գրում է «Ժամանակը»։

Ծառուկյանը հանձնարարել է՝ հենց այսօրվանից մարզային շտաբերում սկսել աշխատանքները։

ԲՀԿ-ի տեղական կառույցների ղեկավարները Ծառուկյանին խնդրել են համագումար անցկացնել և կրկին ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը։ Վերջինս խոստացել է մտածել։

Թերթի տեղեկություններով՝ ԲՀԿ շտաբում կարևոր դերակատարություն է վերապահվելու Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանին, ով 1998թ. մաս է կազմել իշխանական նախընտրական բոլոր շտաբերին։

«Նախօրեին հայտնի դարձավ, որ երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։ Նա էլ լինելու է դաշինքի շտաբի պետը», – գրում են հոդվածի հեղինակները։–0–