«Ժառանգությունը» հանդես կգա հայտարարությամբ ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ
14.12.2016,
11:48
«Ժառանգություն» կուսակցությունն առաջիկա օրերին հանդես է գալու հայտարարությամբ` ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ժառանգություն» կուսակցությունն առաջիկա օրերին հանդես է գալու հայտարարությամբ` ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ, գրում է «Ժամանակը»։
Ըստ ամենայնի`կուսակցությունը կհայտարարի ընտրություններին միայնակ մասնակցելու մասին, քանի որ այդ ուժի առանցքային գործիչներից մեկը` Զարուհի Փոստանջյանը, դեմ է դաշինքով մասնակցությանը, և նրան հաջողվել է Րաֆֆի Հովհաննիսյանին ևս համոզել որևէ դաշինքի չմիանալ։
Թերթի հաղորդմամբ, այս որոշմանը շարունակում է դեմ հանդես գալ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Նա կարծում է, որ ընտրություններին պետք է գնալ դաշինքով։–0–