ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.ԱՄՆ–ն ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին, գրում է «Հայկական ժամանակը»։
Այս մասին թերթի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից։
Загружается новость ... "Лево"
«Երևանում ԱՄՆ դեսպանատունը չի հերքում, որ ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման դեպքում Հայաստանը կամ որևէ երկիր կարող է հայտնվել նոր սահմանված պատժամիջոցների թիրախում», – գրում է թերթը։
«Մենք նախապես չենք քննարկում մեր պատժամիջոցները։ Մենք հայտարարում ենք այդ պատժամիջոցները, երբ այդպիսիք կան և եթե այդպիսիք կան», – տեղեկացրել են դեսպանատնից` ի պատասխան հարցմանն առ այն, որ հնարավո՞ր է արդյոք այդ պատժամիջոցների թիրախում հայտնվի Հայաստանը և արդյոք թեմայի վերաբերյալ քննարկում ընթանու՞մ է ՀՀ իշխանությունների հետ։–0–