437.27
4.41
404.32
-3
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը բողոք է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ Ադրբեջանի դեմ

17:31
03 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ բողոք է ներկայացրել Ադրբեջանի դեմ Բաքվում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանի կապակցությամբ: Այդ մասին չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Հունիսի 30-ից հուլիսի 10-ը Ադրբեջանում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանը: Հայաստանի պատվրակությունը դեռ ապրիլին հրավեր էր ստացել ՅՈՒՆԵՍԿՕ-ից` մասնակցել նիստին որպես դիտորդ երկիր:

Загружается новость ... "Лево"

«Այդ համատեքստում հայկական կողմը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ` հյուրընկալող կողմից անվտանգության հավելյալ երաշխիքներ ստանալու համար` հաշվի առնելովՀՀ քաղաքացիների և հայկական ծագում ունեցող քաղաքացիների մուտքի անհնարինությունն այդ երկիր, ինչպես նաև ամեն օր անցկացվող հակահայկական քարոզչության և այլատյացության հետ կապված», - ասաց Նաղդալյանը:

Նա նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է գտնվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հետ, որը ջանքեր է գործադրել հյուրընկալող կողմից հայկական պատվիրակության համար անվտանգության երաշխիքներ ստանալու համար:

Սակայն, ըստ նրա, չնայած բոլոր ջանքերին, հունիսի 28-ին հայկական պատվիրակությունը ծանուցում է ստացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարից առ այն, որ Ադրբեջանը հրաժարվել է անվտանգության հավելյալ երաշխիքներ տրամադրել հայկական պատվիրակության անարգել մուտքի և մասնակցության համար:

«Այդպիսով, Ադրբեջանը խոչընդոտել է հայկական պատվիրակության մասնակցությանը միջոցառմանը, ինչը վատ նախադեպ է հանդիսանում, երբ Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության համաձայնության մասնակիցներից մեկը կարող է խոչընդոտել մյուս պետության մասնակցությունը», - ասաց Նաղդալյանը:

Ըստ նրա, այս համատեքստում Հայաստանը բողոք է ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը և մասնակից այլ պետություններին` կոչ անելով ուշադրություն դարձնել նման պահվածքի վրա և խստորեն դատապարտել նման դիրքորոշումը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել